Ստամբուլի օդանավակայանը ահաբեկչության սպառնալիքի պատճառով փակվել է
Ահաբեկչության սպառնալիքի պատճառով փակվել է Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը, գրում է թուրքական Sabah թերթը։
Ներկա պահին օդանավակայանի տարածքում աշխատում են ականազերծողների ջոկատները։
Ահազանգը օդանավակայանի ղեկավարությունը ստացել է մի քանի ժամ առաջ, այն, որ պայթուցիկ սարք է անցկացվել։
Հիշեցնենք, որ նույն օդանավակայանում հունիսի 28-ին իրականացրած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել էր 45, վիրավորվել՝ 239 մարդ։