Կոստա-Ռիկայում դադարեցվել է «Խուան Սանտամարիա» օդանավակայանի գործունեությունը: Պատճառը Տուրիալբա հրաբխի ակտիվությունն է:
Հրաբուխը, որը Սան Խոսեից 70 կմ է հեռու, մոխրաշերտի երկու ամպ է արտանետել, որոնցից մեկի բարձրությունը 500 մետր է, մյուսինը՝ մեկ կմ: Վտանգ կա, որ քաղաքում եւ հարակից բնակավայրում մոխրի զանգվածային անկում տեղի կունենա:
Մի քանի գյուղերի բնակիչներ տարհանվել են, դպրոցները չեն աշխատում: Իսկ օդանավակայանը փակվել է, մինչեւ կճշտվի հրաբխի վտանգավորության աստիճանը: