Ջարդել են «Մեդիալաբ»-ի ավտոմեքենայի ապակին և մեքենայի միջից գողացել բոլոր ծաղրանկարները
Այս գիշեր ջարդել են «Մեդիալաբի» ղեկավար Մարիաննա Գրիգորյանի ավտոմեքենայի ապակին և մեքենայի միջից գողացել բոլոր ծաղրանկարները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացնում է Մարիաննա Գրիգորյանը:
Նշենք, որ երեկ Մաշտոցի պուրակում Մեդիալաբը «Չ'Արգելված» քաղաքական ծաղրանկարների ցուցահանդես էր կազմակերպել ներքաղաքական և միջազգային իրադարձությունների արդիական թեմաներով։
Ցուցահանդեսը անցկացվել է Մաշտոցի պուրակում, քանի որ երկարատեւ փնտրտուքից հետո էլ հնարավոր չի եղել որևէ սրահ, տարածք, ցուցասրահ, վարձակալել ցուցահանդեսի համար: