211652_close_icon
views-count1114 դիտում article-date 14:42 21-08-2014

Ավտոմեքենայի դռան ապակին կոտրել և ձայնարկիչ էր գողացել

Օգոստոսի 19-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Ալբերտ Հ.-ին: Պարզվել է, որ նա մարտի 2-ին Նորքի 8-րդ զանգվածի թիվ 36 շենքի բակում կայանված «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայիի դռան ապակին կոտրելով` սրահից գողացել է ձայնարկիչը: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր