Օգնության են հասել փրկարարները
Օգոստոսի 7-ին, ժամը 19.44-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 70/3 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 7-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: Պարզվել է, որ բնակիչը գտնվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:
***