Ռիո-2016. Հովհաննես Դավթյանը 27 վայրկյանում հաղթանակ տարավ
Ռիո-Դե-Ժանեյրոյի օլիմպիական խաղերի առաջին օրը գերազանց մեկնարկ վերցրեց հայաստանցի ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը:
60 կգ քաշային կարգում մեր մարզիկը ընդամենը 27 վայրկյանում հաղթեց ավստրիացի Լյուդվիգ Պայշներին:
Այժմ 1/8 եզրափակչում Հովհաննեսը կմրցի ռուսաստանցի Բեսլան Մուդրանովի հետ: