211652_close_icon

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

views-count4946 դիտում article-date 22:19 30-10-2021

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադրում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչ, հայտնում է Armsport.am-ը:

6-րդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Բաչկովը մեկնարկային 1/16 եզրափակիչում մրցեց Ադրբեջանը ներկայացնող Մալիկ Հասանովի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:

1/8 եզրափակիչում Հովհաննես Բարչկովի մրցակիցը կլինի Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգան:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր