Զլաթան Իբրահիմովիչ. Անգլիայի Սուպերգավաթը առաջին տիտղոսը կլինի, որ տուն կտանենք
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը անդրադարձել է «Լեսթերի» հետ Անգլիայի Սուպերգավաթի կայանալիք հանդիպմանը:
«Լեսթերի» հետ խաղը տիտղոսի համար է: Մեկ խաղ` մեկ տիտղոս: Ես սովոր եմ տիտղոսներ նվաճել: Ես «Մանչեսթեր Յունայթեդ» չեմ եկել ժամանակ կորցնելու համար:
Սա առաջին տիտղոսը կլինի, որ տու կտանենք: Ես բոլոր տիտղոսներին լուրջ եմ վերաբերվում: Ես արդեն 30 տիտղոս եմ հավաքել և ավելին եմ ցանկանում: Չեմ բավարարվի, մինչև չհավաքեմ բոլոր տիտղոսները: Հանուն դրա ենք խաղում: Ես խաղում եմ, որ հաղթեմ:
Որտեղ էլ լինեմ, իմ թիմը խաղում է հանուն հաղթանակի: Կարծում եմ, որ ակումբի փիլիսոփայությունը համընկնում է իմի հետ», ասել է Զլաթանը:
Նշենք, որ հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին: