Զլաթան Իբրահիմովիչ. Եթե ինչ որ մեկը ֆուտբոլից հասկանում է, ապա դա Զիդանն է
ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը իր կարծիքն է հայտնել Զինեդին Զիդանին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ նշանակելու առթիվ:
«Սա իր համար նոր փորձ է: Դժվար է սկսել աշխարհի ամենահզոր ակումբներից մեկում:
Վստահ եմ, որ նա ունի հոգեբանություն, տեխնիկական հատկանիշներ: Եթե ինչ որ մեկը ֆոուտբոլից բան է հասկանում, ապա դա հենց նա է», ասել է Իբրահիմովիչը: