Մոսկվայի լողափերը կհսկվեն անօդաչու սարքերով
                        Մոսկվայում այսուհետ փրկարարները կիրառեն անօդաչու թռչող սարքեր՝ հսկելու համար լողափերն ու արհեստական ջրամբարները, հաղորդել է M24-ը՝ հղում անելով ՌԴ ԱԻ վարչության մամուլի ծառայությանը, փոխանցում է gazeta.ru-ն:
Վարչությունում նշել են, որ ամառային տապերի պատճառով, որոնք սպասվում են այսօր ու վաղը, նշված վայրերում ավելանում է հանգստացողների թիվը: Հսկողություն կսահմանվի նաև հայտնի Խիմկինի ջրամբարում:
Բացի այդ, գործում ներգրավվել են 1400 փրկարար ու 500 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա: 
Մոսկվայում երեկ հայտարարվել է շոգի նարնջագույն մակարդակ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

