Բաքուն հիմա էլ հոխորտում է անօդաչու սարքերով ու այլ սպառազինությունների ադրբեջանական արտադրությամբ
                        Մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը ադրբեջանական haqqin. az կայքը տեղեկացնում է, որ սպառազինությունների ու զինտեխնիկայի ներմուծմանը զուգահեռ ծրագրում են ներդնել տարբեր սպազինությունների արտադրություններ, այդ թվում՝ թռչող անօդաչու սարքերի: Այս մասին  ANS TV-ին հայտնել է Ադրբեջանի պաշտպանական արտադրության նախարար Ջամալովը: 
Հաղորդվում է, թե իբր առաջիկա երեք ամիսներին կստեղծեն նոր սերնդի հարվածային անօդաչուների տեղական  «Ադրբեջանը անցնում է հրթիռային սպառազինության  արտադրությանը, ինչի համար նախատեսվում են բացել ռազմական արտադրության նոր գործարաններ՝ այս տարվա հունիսից»,-ասել է Ջամալավը:
Ըստ նրա՝ արտադրելու են նաև 100, 122, 130, 152 և 155 միլիմետր տրամագծով հրետանային համակարգերի համար ռազմամթերք՝ այս տարվա հունիսից:
Սույն նախարարը հոխորտացել է նաև, թե  դրված է հրթիռային սպազինության արտադրության համար նոր տեխնոլոգիալներ ներդնելու խնդիր ու ավելացրել. «Մենք խոսում ենք «երկիր-երկիր», «օդ-երկիր» և «օդ-օդ» համակարգերի մասին, ինչի ուղղությամբ արդեն աշխատում է գիտահետազոտական ինստիտուտ: Բացի այդ, բանակցություններ ենք վարում մի շարք պետությունների հետ՝ հրթիռային տեխնոլոգիաների ձեռբերման ուղղությամբ»:
Նույն կայքում անդրադադառնալով մայիսի 9-ի խորհրդին՝ Երկրորդ աշխարհամարտում ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ տարված հաղթանակին, այն ակնհայտորեն համեմատելով 24 տարի առաջ այսօր Շուշիի ազատագրմանը, իրավացիորեն նկատում է. «Մայիսի 9. սա Գերմանիայի մասին չէ, սա մեր մասին է»:
[b]Իրոք, որ:[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

