Խոշոր ահաբեկչություններից հետո Ստամբուլի առևտրի կենտրոնները կհսկվեն հատուկ նշանակության ջոկատների կողմից
Ստամբուլի 4 խոշոր առևտրի կենտրոններն այսուհետ կհսկվեն հատուկ ջոկատների կողմից, որոնք արագորեն կարձագանքեն ահաբեկչություններ իրականացնելու փորձերին։ Այդ մասին գրում է Aksam թերթը։
Թերթի տվյալներով՝ յուրաքանչյուր ջոկատ կազմված կլինի 5-10 հատուկ պատրաստվածություն անցած մարդուց։
Նշված միջոցառումը փուլ առ փուլ կտարածվի այլ առևտրի կենտրոնների վրա, եթե ջոկատներն արդարացնեն ծրագիրը։
Անհրաժեշտության դեպքում կթույլատրվի կիրառել տարբեր տեսակի զենք։