Թուրքիայում ներքին ու արտաքին հետախուզության ծառայություններ կստեղծվեն
Թուրքիայում ներքին ու արտաքին հետախուզական ծառայություններ են ստեղծվելու:
Ինչպես գրում է թուրքական Miliyet թերթը, Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդակցություններ ոի կարծիքների փոխանակում են անցկացրել:
Ըստ տեղեկությունների՝ երկու ծառայություններն էլ գտնվելու են Թուրքիայի նախագահի վարչակազմի ենթակայության տակ: Ազգային հետախուզական կազմակերպության մի մասը, ոստիկանության հետախուզական ծառայությունները և ժանդարմերիան կմիավորվեն մեկ կազմակերպության մեջև կկազմվի Անվտանգության և հետախուզության խորհուրդ: Այդ կառույցին կհանձնվի հեռահաղորդակցության ու կապի վարչությունը: