211652_close_icon
views-count6793 դիտում article-date 12:11 06-08-2016

Պայթեցրել են Լուգանսկի ղեկավարի ավտոմեքենան. նա ծանր վնասվածքներ է ստացել. տեսանյութ

Այսօր առավոտյան Լուգանսկում անհայտ անձանց կողմից պայթեցվել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկու ավտոմեքենան: Ինպես հաղորդում է Ria Novosti-ն, Պլոտնիցկին և ևս 2 հոգի, ովքեր այդ պահին ավտոմեքենայի մեջ են եղել, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Լուգանսկի ղեկավարի վիճակը գնահատվում է ծանր: Պայթյունը տեղի է ունեցել Լուգանսկի Կարպինսկի և Վատուտին փողոցների խաչմերուկում, որտեղով այդ պահին ընթանում էր Պլոտնիցկու ավտոմեքենան: Ոստիկանությունը դեպքի վայրը 1 կմ շառավղով շրջափակել է: Համացանցում հայտնվել են նաև պայթյունի առաջին լուսանկարներն ու տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր