211652_close_icon

Օգնության են հասել փրկարարները

views-count717 դիտում article-date 19:23 05-08-2016
Օգոստոսի 5-ին, ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ ս. թ. օգոստոսի 4-ի ուժեղ քամու հետևանքով Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի տանիքից թիթեղը պոկվել և ընկել է ծառի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները թիթեղն (0.5 քմ) իջեցրել են ծառից։ *** Օգոստոսի 5-ին, ժամը 13.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկում կայանված ավտոմեքենայից առկա է բենզինի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դադարեցրել են «ГАЗ 3110» մակնիշի 34 MD 469 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Կ. Դ.) բենզինի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: *** Օգոստոսի 5-ին, ժամը 13.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 33 հասցեի մոտակայքում գտնվող շենքի տանիքից թիթեղներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են թիվ 56 շենքի տանիքից կախված թիթեղները՝ 3 քմ:

Նմանատիպ նյութեր