«Գուգարք» մանկական ճամբարը սպասում է ԱԻՆ աշխատակիցների երեխաներին. լուսանկարներ
ՀՀ ԱԻ նախարարի և ԱԻ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախաձեռնությամբ օգոստոսի 5-15-ը նախարարության բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների երեխաներն իրենց ամառային հանգիստը կացնկացնեն Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս երեխաները հավաքվել էին նախարարության բակում, որտեղ նրանց արդեն սպասում էին դեպի Լոռի ուղևորվող ավտուբուսերն ու ուղեկցող մեքենան: 10-14 տարեկան 110 երեխայի հնարավորություն է տրված հագեցած ամառային արձակուրդ անցկացնել Լոռու հրաշալի բնության գրկում:
ԱԻ նախարարի հանձնարարականով` երեխաների հետ «Գուգարք» մեկնեց նաև ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախագահ Լյուդմիլա Մելիքյանը:
Ճամբարի օրակարգի համաձայն` երեխաներին սպասվում են հետաքրքիր արշավներ, տարբեր հանդիպումներ, ուսումնավարժանքներ և դասընթացներ:
Նշենք, որ «ԱԻՆ մանկական ճամբար» ծրագիրն իրականացվում է արդեն երրորդ տարին: