Ռուսաստանը 2.2 մլրդ դոլարի չափով 2 վարկ կհատկացնի Իրանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Իրանին 2 պետական վարկ կհատկացնի՝ 2.2 մլրդ դոլարի չափով, հաղորդում է Rosbalt-ը:
Վարկերն ուղղվելու են Իրանի հյուսիս-արևելքում երկաթուղային հատվածի էլեկտրաֆիկացմանը և ջերմային էլեկտրակայանների շինարարությանը:
«Մշակվում են համատեղ խոշոր նախագծեր նավթագազային, օդատիեզերական և էեկտրաէներգետիկ ոլորտներում: Ջերմային էլեկտրակայան կկառուցվի Բանդար-Աբբաս քաղաքի մոտակայքում, կէլեկտրաֆիկացվի Հարմսար-Ինչե Բուրունի երկաթուղագծի հատվածը»,-ասել է ՌԴ նախագահը:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ Էներգտիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Իրանը ստորագրելու են 70-ից ավելի նախագծեր պարունակող ճանապարհային քարտեզի իրագործման պայմանագիր: