ԱՄՆ-ն 7,5 մլն դոլարի չափով օգնություն կհատկացնի Ուկրաինային
ԱՄՆ-ն մտադիր է հավելյալ 7,5 մլն դոլար հատկացնել` որպես հումանիտար օգնություն Դոնբասում հակամարտության հետևանքով տուժածների համար: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները` վկայակոչելով ԱՄՆ դեսպանատան աղբյուրները:
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանության տվյալներով` հատկացված միջոցները կուղղվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: Մասնավորապես, օգնություն կհատկացվի Ուկրաինայի արևելքում պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հատկացված հումանիտար օգնությունը կազմում է 69 մլն դոլար:
Նշենք նաև, որ հոկտեմբերի սկզբին Գերմանիան 15 մլն եվրո օգնություն է հատկացրել Դոնբասին: