1340 դիտում
11:08 24-06-2015
ՀՀ Կառավարությունը փորձում է «Եվրազես»-ի հիմնադրամից 1.5-2 մլրդ դոլարի չափով վարկ ստանալ. Ժողովուրդ
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսական որոշակի շրջանակներում ակտիվ քննարկվում է այն տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀ Կառավարությունը փորձում է «Եվրազես»-ի հիմնադրամից 1.5-2 մլրդ դոլարի չափով վարկ ստանալ: Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Կառավարությունը քննարկում է տարբեր վարկային ծրագրեր բոլոր դոնորների հետ:
Բոլոր բանակցությունները տարվում են օրենքի տառին համապատասխան և չեն կարող գերազանցել օրենքով նախատեսված սահմանները, ինչը նշանակում է, որ 1.5 -2 մլրդ դոլար վարկ վերցնելու վերաբերյալ որևէ խոսակցություն իսկ չի կարող լինել: ԵՏՄ վարկեր չի տրամադրում, առավել ևս նախարարները այդ առումով որևէ գործառույթ չունեն: Հայաստանում տեղի են ունենում ինտենսիվ քննարկումներ ԵՏՄ հանձնաժողովի անդամների՝նախարարների հետ իրենց գործունեությանը վերաբերող ոլորտներում»: Այլ կերպ ասած, գումար փնտրում են, բայց ոչ այնքան, որքան շրջանառվող լուրերում է նշվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4696 դիտում
13:48 05-08-2016
Ռուսաստանը 2.2 մլրդ դոլարի չափով 2 վարկ կհատկացնի Իրանին
1860 դիտում
13:39 24-09-2019
ՎԶԵԲ-ը 15 միլիոն դոլարի չափով վարկ է տրամադրում ՀԷՑ-ին
1426 դիտում
13:04 25-07-2015
Հունաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից նոր վարկ է խնդրում
Այս բաժնից
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան