Վրեժ Արզումանյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից. նշված պաշտոնում նշանակվել են Արզուման Հարությունյանը և Արամ Հակոբյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վրեժ Արզումանյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։ Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վրեժ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից»։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արզուման Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արամ Հակոբյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում.
«ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արամ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»։