211652_close_icon
views-count22902 դիտում article-date 14:14 04-08-2016

Սպանություն Տավուշի մարզում. Կողբ գյուղում 25-ամյա որդին սպանել է 61-ամյա հորը

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Կողբ գյուղի 8-րդ փողոցի 22 տուն, որտեղ պարզել են՝ մահացած տղամարդ կա: Բժիշկները հայտնել են նաև ոստիկաններին, որ իրենք չեն կարողանում մոտենալ տանը, քանի որ մի երիտասարդ՝ զինված սպառնում է կրակել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանում ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանի գլխավորությամբ: Ոստիկանները կարողանում են համոզել երիտասարդին, որպեսզի հանձնվի, ինչից հետո նրան բերման են ենթարկում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Պարզվում է, որ մահացածը նույն տան բնակիչ, 61-ամյա Արտաշես Աբգարյանն էր, ում իր անվամբ «Իժ-58» տեսակի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով սպանել է որդին՝ 25-ամյա Սարո Աբգարյանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի կարգադրությամբ Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով: Ս. Աբգարյանը քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է, իսկ զենքն առգրավվել և նշանակվել են դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային և մի շարք փորձաքննություններ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր