17289 դիտում
12:30 04-08-2016
Առեղծվածային դեպք Արարատի մարզում. Այնթափ գյուղում սեփական տան դիտահորից դուրս է բերվել 76-ամյա տանտիրուհու դին
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղի 20 փողոցի 5-րդ նրբանցքի 12/2 տան բակում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով քննիչ Արկադի Օսիպյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, տանտիրուհին, 76-ամյա Լաուրա Սողոմոնյանը իր տան բակում դիտահորի մեջ նայելիս գլխիվայր ընկել է այնտեղ և տեղում մահացել:
Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիները կնոջ դին դուրս են բերել դիտահորից:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
29106 դիտում
23:38 22-02-2019
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Ստեփանավանում բնակելի տան տանիքում հայտնաբերվել է տանտիրուհու կախված դին