29163 դիտում
23:38 22-02-2019
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Ստեփանավանում բնակելի տան տանիքում հայտնաբերվել է տանտիրուհու կախված դին
Այսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա փողոցի 23 տան տանիքում դի կա կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գյուրջանյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան տանիքում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ֆրիդա Մուրադյանի դին՝ տանիքի փայտյա հենակից կախված վիճակում:
Դեպքի վայր ժամանած դատաբժշկի նախնական եզրակացությամբ` դիակի արտաքին զննությամբ, պարանոցին հայտնաբերվել է ճմլման ակոսի հետք, մարմնական այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
46454 դիտում
10:10 15-03-2015
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. տան տանիքում հայտնաբերվել է 19-ամյա ուսանող-տղայի կախված դին