Աբխազիայի մայրաքաղաքը հորդառատ անձրևների պատճառով մասամբ հայտնվել է ջրի տակ
                        Աբխազիայում հորդառատ անձրևներն առաջ են բերել ուժեղ ջրահոսքեր: Մասնավորապես, բարձրացել է Սուխումկա, Բասլա և Աձապշ գետերի ջրի մակարդակը. գետերն ափերից դուրս են եկել, հաղորդում է itartass.ru-ն:
Աբխազիայի արտակարգ իրավիճակների փոխնախարար Տիգրան Դելիբալթյանի խոսքով՝ ամենամեծ ջրհեղեղը առաջացել է Սուխումի կայարանի շրջանում: 
Տեղատարափից տուժածներ և զոհեր չկան: Սակայն մարդիկ են տարհանվել, նրանցից շատերը ստիպված են եղել բարձրանալ տների տանիքների կամ ավտոմեքենաների վրա: Մեծ վնաս է հասցվել Սուխումիի տնտեսություններին ու Նոր Աֆոն քաղաքին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

