25482 դիտում
14:20 30-03-2018
Հորդառատ անձրևների հետևանքով Արփա և Աղստև գետերից հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։
Մարտի 30-31-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում, Արփա և Աղստև գետերի ավազաններում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանրապետության տարածքում`
Մարտի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 4-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, ապրիլի 2-4-ը նույնքան կբարձրանա:
[img]http://st0.shamshyan.com/editor/0180267001522405086206034.jpg[/img]
Երևան քաղաքում`
Մարտի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]http://st0.shamshyan.com/editor/0587051001522405099989961.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
7118 դիտում
15:11 18-08-2018
Լվովում հորդառատ անձրևների հետևանքով մեքենաները հայտնվել են ջրի «թակարդում», տարհանվել է 130 մարդ
6108 դիտում
11:41 04-08-2016
Աբխազիայի մայրաքաղաքը հորդառատ անձրևների պատճառով մասամբ հայտնվել է ջրի տակ
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից