4078 դիտում
22:22 17-07-2017
Առաջարկվել է կարճ ժամանակով փակել այն ճանապարհահատվածների երթևեկը, որտեղ հորդառատ անձրևների ժամանակ կնկատվեն ջրի կուտակումներ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևի ժամանակ մայրաքաղաքում արձանագրվել է ջրի կուտակման միայն մեկ դեպք՝ Շենգավիթ վարչական շրջանում: Նշվել է նաև, որ անձրևաջրերի կուտակման պատճառը եղել է առատ տեղումներով պայմանավորված բերվածքներով անձրևընդունիչ ցանցի խցանումը: Կարճ ժամանակում «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետներն իրականացրել են մաքրման աշխատանքներ և ապահովել են տվյալ ճանապարհահատվածի անխոչընդոտ երթևեկը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել հեղեղատար համակարգի անխափան շահագործումը: Ճանապարհային ոստիկանությանն էլ առաջարկվել է հորդառատ անձրևների ժամանակ կարճ ժամանակով սահմանափակել այն հատվածների երթևեկությունը, որտեղ կառաջանան ջրի կուտակումներ, որպեսզի համապատասխան ծառայություններն արագ վերացնեն առաջացած խնդիրը:
«Այս ուղղությամբ աշխատանքները ավելի կազմակերպված պետք է լինեն: Նման հորդառատ անձրևների ժամանակ տեղեկացրեք Ճանապարհային ոստիկանությանը, որ կարճ ժամանակով՝ 10-15 րոպեով, փակեն տվյալ ճանապարհահատվածը, մինչև համապատասխան ծառայություններն ավարտեն իրենց աշխատանքները՝ քաղաքացիներին զերծ պահելով ավելորդ անհարմարություններից», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
12169 դիտում
17:14 13-05-2016
Ժամանակավորապես կսահմանափակվի մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածների երթևեկը
17067 դիտում
18:30 15-06-2016
Բացված է Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների երկկողմ երթևեկը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1621 դիտում
23:26 18-06-2023
Տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում առաջացել են ջրի կուտակումներ
Այս բաժնից
319 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
922 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
508 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում