1395 դիտում
10:07 04-08-2016
ՀՀ ոստիկանությունը ռուս զինծառայողի փախչելու վերաբերյալ հաղորդում չի ստացել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտյան, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րղ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախել։ Նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը։ Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքի ղեկավար Արտաշես Սահակյանը։ Նա ասաց, որ զինծառայողն իրենց գյուղի միջով անցնելիս է եղել, երբ գյուղի տղաները նկատել են նրան, «Մեր գյուղի տղաները բռնել են, տարել, հանձնել սահմանապահ զորքերին»,– պատմեց գյուղապետը. Նշենք, որ զինծառայողին բռնել են հենց գյուղում, սակայն տղաները դեռ չեն վերադարձել, որ մանրամասներ պատմեն։ Մեր հարցին, թե ռուս զինծառայողը զինվա՞ծ էր եղել, գյուղապետը բացասական պատասխան տվեց։
ՀՀ ոստիկանության հասարակայնաթյան հետ կապերի և լրատվության վարչությունից էլ մեր հարցին ի պատասխան ասացին, որ ռուս զինծառայողի փախչելու վերաբերյալ որևէ հաղորդում չեն ստացել։ Նշենք, որ օրեր առաջ դարձյալ զինծառայող էր փախեք ռազմաբազայից։ Նա հայտնաբերվել էր Երևանում և փոխանցվել ռուսական ոազմաբազային։ Թե ինչպես է լինում, որ 1 ամսում նույն ռազմաբազայից 2 զինծառայող է փախուստի դիմում, դժվար է ասել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8802 դիտում
22:48 02-04-2017
Ոստիկանությունը 20-ի դրությամբ ստացել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 176 հաղորդում
2700 դիտում
14:15 04-04-2020
Արցախի ոստիկանությունը մարտի 31-ի ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացել
1024 դիտում
18:08 17-05-2023
Ոստիկանությունը հաղորդում է ստացել Աշոտ Փաշինյանին իր տան մերձակայքում առևանգելու փորձի մասին
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»