Ոստիկանությունը 20-ի դրությամբ ստացել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 176 հաղորդում
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` ժամը 20-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 176 հաղորդում, որոնցից 32-ը ուղարկվել է նախաքննության, 23-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 121-ը գտնվում է նյութերի նախապատրաստման և ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ առաջիկայում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: