«Բավարիան» Կոմանին կգնի «Յուվենտուսից»
«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ ակումբը մտադիր է «Յուվենտուսին» վճարել երիտասարդ կսապաշտպան Կինգսլի Կոմանի հրաժարագինը:
«Հավանականությունը մեծ է, որ մենք կակտիվացնենք Կոմանի հրաժարագնի պայմանը», ասել է Ռումենիգեն:
2015թ. ամռանը մյունխենիցները ֆրանսիացուն «Յուվենտուսից» վարձակալել էին երկու մրցաշրջանով: Դրա համար «Բավարիան» տուրինցիներին վճարել էր 7 մլն եվրո, իսկ այժմ իրավունք ունի ամբողջությամբ գնել 21 մլն եվրոյով:
Անցած մրցաշրջանում Կոմանը «Բավարիայի» կազմում մասնակցել էր Բունդեսլիգայի 23 խաղի, դարձել 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: