Դուբայի օդանավակայանում բռնկված հրդեհի հետևանքով 10 ուղևոր է տուժել
                        Դուբայի օդանավակայանում բռնկված հրդեհի հետևանքով 10 ուղևոր է տուժել: Այս մասին հայտնում է Gulf News-ը: 
Նշվում է, որ օդանավում հրդեհի բռնկման պահին գտնվել է 282 ուղևոր: 
[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/03/92016/]Հիշեցնենք[/url], որ Դուբայի օդանավակայանում հրդեհ էր բռնկվել Emirates ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ուղևորատար օդանավում: 
Հաղորդվում էր, որ օդանավը Դուբայ էր ուղևորվել Հնդկաստանից: Անմիջապես տարհանվել էին ուղևորներն ու օդանավի անձնակազմը: Տուժածների մասին որևէ տեղեկություն չէր հաղորդվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

