Վանի օդանավակայանում բռնկված հրդեհի պատճառով թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վանի օդանավակայանում դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել ուղևորների տերմինալներից մեկի մուտքի մոտ: Այդ մասին հայտնում է Dogan Haber գործակալությունը;
Միառժամանակ դադարեցվել են օդանավակայանի բոլոր թռիչքները: Կրակը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել փրկարարական ջոկատներ:
Նախնական տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է հոսանքալարերի կարճ միացման հետևնքով։ Տուժել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը, վերջինին տեղափոխել են հիվանդանոց։