Արգենտինայի հավաքականի նոր մարզիչը մտադիր է զրուցել Մեսիի հետ
Արգենտինայի հավաքականի նորանշանակ մարզիչ Էդգարդո Բաուսան մեկնաբանել է իր նշանակումը:
«Ես շատ ժամանակ չունեմ: Կազմի էական փոփոխություններ չեմ անի, ցանկանում եմ խոսել առաջատարների հետ:
Մեսիի կապակցությամբ լավատես եմ տրամադրված: Հույս ունեմ նրա հետ զրուցել: Ես կօգնեմ նրան կողմնորոշվել: Ցանկանում եմ նրան բացատրել իմ գաղափարները: Պետք չէ նրան համոզել, պետք է խոսել ֆուտբոլի մասին:
15 օրվա ընթացքում պետք է որոշեմ թիմի կազմը` Ուրուգվայի հետ խաղում: Ժամանակը քիչ է: Միայն պաշտպանությունում հարցեր չունենք», ասել է Բաուսան:
Հիշեցնենք, որ Մեսին հունիսին հայտարարել է հավաքականում իր մրցելույթները դադարեցնելու մասին: