4328 դիտում
12:06 02-08-2016
Արմեն Մարտիրոսյանի և Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին այս մասին հայտնեց վերջինիս փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
Արմեն Մարտիրոսյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ Ա. Մարտիրոսյանին առաջադրվել է մեղադրանք` Քրեական օրենսգրքի 225-ր հոդվածի հատկանիշներով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը:
Հուլիսի 29-ին նույն` զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով բերման ենթարկված «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ ևս օգոստոսի 2-ին որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ինչի մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Նմանատիպ նյութեր
1516 դիտում
19:27 31-05-2023
ՊՆ պաշտոնյայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը․ Հակակոռուպցիոն կոմիտե
Այս բաժնից
949 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
523 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
811 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը