211652_close_icon
views-count1625 դիտում article-date 13:40 02-08-2016

Ռուսաստանը Ղազախստանին կհանձնի ավելի քան 170 զենիթային հրթիռ

Ռուսաստանն ավարտում է Ղազախստանին ավելի քան 170 զենիթային հրթիռների հանձնման վերաբերյալ թղթաբանական գործընթացը, որն ընթանում է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրի շրջանակներում: Ըստ այդ պայմանագրի՝ ղազախական կողմին է արդեն հանձնվել նաև 5 միավոր C-300 զենիթահրթռիային համակարգ: Դրա հետ կապված հարցերը նախօրեին քննարկել են Ղազախստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Իմանգալի Թասմագամբետովը և Սերգեյ Շոյգուն. Ով պաշտոնական այց էր կատարել Ղազախստան: Պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թ-ից, համաձայն որի ռուսական կողմը պարտավորվում է մյուս կողմին մատակարարել ժամանակակից սպառազինություն՝ Cy-30CM կործանիչներ, Ми1ш և Ми-35 ռազմատրանսպորտային և մարտական ուղղաթիռներ, ռադիոտեխնիկական հետախուզական և մոնիթրինգային սարքեր և այլն:

Նմանատիպ նյութեր