Գողություն՝ ավտոմեքենաներից
Հուլիսի 30-ին Մարտակերտ քաղաքի Սախարովի փողոցի թիվ 7բ շենքի N բնակարանի բնակիչ, 1977թ. ծնված Ն. Խ-ն հեռախոսով հաղորդել է այն մասին, որ անհայտ անձը նշված շենքի բակից իրեն պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել է 10.000 դրամ գումար, «Արցախբանկ» ՓԲԸ քարտ և 20 հատ կպչուն ժապավեն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 29-ի ժամը 21:00-ից մինչև հուլիսի 30-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Ս. Շ-ն նշված ավտոմեքենայի փակ դուռը բացելու միջոցով սրահից գողացել է վերոնշվածները, իսկ 1991թ. ծնված Ա. Բ-ին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից՝ 210.000 դրամ գումար: