ԻՊ-ը Ռուսաստանին ուղղված սպառնալիքներով տեսանյութ է հրապարակել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսագրություն է հրապարակել, որում Ռուսաստանի իշխանությունների հասցեին սպառնալիքներ է տեղում, հաղորդում է Reuters-ը:
Տեսանյութում մարզվող ահաբեկիչներից մեկը սպառնալի խոսքն ուղղում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ հետո կոչ անում «իր եղբայրներին» Ռուսաստանում ջիհադ իրականացնել:
Դեռևս չի հաստատվել տեսագրության հավաստի լինելը, հայտնի է միայն, որ այն ուղարկել են Telegram-ի մեսինջերով, որը հաճախ օգտագործում են ահաբեկիչները: