1832 դիտում
17:56 15-01-2021
Մեր ոչ մի իշխանություն Ադրբեջանին ուղղված ցեղասպանության սպառնալիքներով չի խոսել. Արման Թաթոյան
«Հայ երեխաների նկատմամբ թիրախավորված հայատյացությունը Ադրբեջանում հատուկ խրախուսվում է»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը․
«Ադրբեջանում հայատյացության քարոզը նոր զարգացումներ է ստանում, գեներացվում է բարձրագույն իշխանության կողմից, խրախուսվում է մշակույթի գործիչների և հանրության կողմից։ Մենք այս քաղաքականության հիմքերը, շարժառիթները, հետևանքները պետք է ամեն ինչ անենք, որպեսզի միջազգային հանրությանը հասանելի դարձնենք»։
Պատերազմական հանցագործություները ևս պետական քաղաքականության տարրեր են, ասում է Թաթոյանը և հավելում․
«Մեր ոչ մի իշխանություն Ադրբեջանի ժողովրդին ուղղված ցեղասպանության սպառնալիքներով չի խոսել։ Մեր մոտից կարող է արձագանք լինել, բայց մեզ մոտ երբեք կազմակերպված բնույթ չի կրել, մինչդեռ Ադրբեջանից հնչել են Հայաստանի ողջ ժողովրդին ուղղված ցեղասպանության կոչեր»։
Ինչ վերաբերում է ռազմագերիների հարցին, Թաթոյանն ասում է՝ Ադրբեջանը բացահայտ քաղաքականացնում է այս խնդիրը․ «Մենք չպետք է դա թույլ տանք, որովետև այդ հարցը քաղաքական չէ։ Իրենք հղում են անում եռակողմ հայտարարությանը , գերիների հարցն են օգտագործում, բայց եթե եռակողմ հայատարարության մեջ կետ չլիներ, իրենք պետք է վերադարձնեին գերիներին, որովհետև սա մարդու իրավունքների պաշտպանության գործընթաց է»։
Մարդու իրավունքների պաշտպանը պնդեց նաև՝ Սյունիքում սահմանների որոշման գործընթացն իրականացվում է մարդու իրավունքների խախտումներով․
«Պետք է հաշվարկներ արվեն, հասկանանք, օրինակ, քաղաքացիներից քանի՞սն են տուժելու, քանիսի՞ բնակարանը, հողատարածքը, արոտավայրը հնարավոր չի լինելու օգտագործել, նաև գործարարությամբ զբաղվող մարդիկ կան, նրանց իրավունքները ևս պետք է հաշվի առնվեն և այս ամենում մեխանիկական մոտեցումները միայն խանգարում են»,-նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5043 դիտում
23:27 01-05-2021
Ադրբեջանի նախագահը Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով. ՄԻՊ
8699 դիտում
12:17 01-08-2016
ԻՊ-ը Ռուսաստանին ուղղված սպառնալիքներով տեսանյութ է հրապարակել
Այս բաժնից
859 դիտում
20:09 05-02-2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները
568 դիտում
20:04 05-02-2025
ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովը
1294 դիտում
19:41 05-02-2025
Մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը