211652_close_icon
views-count556 դիտում article-date 12:29 15-10-2026

Ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսվելու են. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ եռօրյա դադարից հետո վերսկսվելու են հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին:

«Արգելքը վերացված է։ Արդեն բավական է»,- նշել է նա։

Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր էներգետիկ հրադադարի մասին, սակայն Կիևը հայտնել է, որ չնայած դրան՝ Մոսկվան շարունակել է թիրախավորել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը:

Զելենսկին նաև հիշեցրել է, որ Կիևը դադարել է ստանալ բալիստիկ հրթիռների հարվածների մասին վաղ նախազգուշացման ամերիկյան տվյալները, իսկ Starlink արբանյակային ինտերնետի աշխատանքում խափանում է տեղի ունեցել։ Նախագահը մերժել է այն գաղափարը, թե դա կարող էր կապված լինել տեխնիկական խնդիրների հետ:

Իր հերթին, SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ Starlink-ի ռազմական նշանակության Starshield ծառայությունը վերահսկվում է ԱՄՆ կառավարության կողմից, և արագության կամ օգտագործման ցանկացած սահմանափակում որոշում են Միացյալ Նահանգների զինված ուժերը և նախագահը:

Starlink-ը կենսական նշանակություն ունեցող գործիք է, որը Կիևին թույլ է տալիս անօդաչու թռչող սարքերն ուղղորդել դեպի ռուսական թիրախներ, ինչպես նաև պաշտպանել սեփական օդային տարածքը։ Սակայն հոկտեմբերի 13-ի երեկոյան արագության անսպասելի նոր սահմանափակումները խաթարել են մարտական գործողությունները։ Մինչև հոկտեմբերի 14-ի երեկո կապը մասամբ վերականգնվել է։

Նմանատիպ նյութեր