«ԻՊ» գրոհայինները Ռուսաստանում ահաբեկչություններ իրականացնելու սպառնալիքներով տեսահոլովակ են հրապարակել
«Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները նոր տեսահոլովակ են հրապարակել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Տեսահոլովակում գրոհայինները սպառնում են նոր ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանի տարածքում:
Տեսահոլովակում ցուցադրվել է փետրվարի 15-ին Դաղստանում տեղի ուեցած պայթյունի տեսագրությունը:
Հայտնի է, որ «Իսլամական Պետություն» խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել իր վրա պայթյունի համար, որի հետևանքով 2 ոստիկան էր զոհվել: