211652_close_icon
views-count3341 դիտում article-date 23:40 31-07-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 31-ին

904 թ. – Արաբները գրավեցին Բյուզանդական կայսրության երկրորդ ամենամեծ քաղաքը` Սալոնիկը (նախկինում Թեսաղոնիկե): 1784 թ. – մահացել է Դենի Դիդրոն, ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան (ծն. 1713 թ.): 1498 թ. – Քրիստափոր Կոլումբոսը իր երրորդ ճանապարհորդության ժամանակ հայտնաբերեց Տրինիդադ կղզին: 1815 թ. – Անգլիայի Դարհեմյան կոմսության Ֆիլադելֆիա գյուղի մոտ շոգեքարշի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացավ 16 մարդ, այն պատմության առաջին գնացքների հետ կապված վթարն էր: 1886 թ. – մահացել է Ֆերենց Լիստը, հունգարացի մեծանուն երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը (ծն. 1811 թ.): 1914 թ. – ծնվել է Լուի դը Ֆյունեսը, ֆրանսիացի աշխարհահռչակ կատակերգակ դերասան (մահ. 1983 թ.): 1947 թ. – մահացել է Համազասպ Օհանջանյանը, հայ քաղաքական, պետական գործիչ ՀՅԴ անդամ (ծն. 1873 թ.): 1965 թ. – ծնվել է Ջոան Ռոուլինգը, անգլիացի կին գրող, հայտնի է դարձել Հարի Փոթերի մասին վիպաշարից: 2005 թ. – վաճառքի հանվեց առաջին եռաչափ հայկական համակարգչային խաղը` Երևան Դրայվը: 2008 թ. – ՆԱՍԱ-ի «Ֆենիքս» սարքի միջոցով Մարս մոլորակի վրա հայտնաբերվեց սառույցի վիճակում ջուր:

Նմանատիպ նյութեր