Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով կան տասնյակ զոհեր
Ինչպես հայտնում է Սինհուա գործակալությունը, Հնդկաստանում տեղի ունեցած հորդառատ անձրևների հետևանքով 70 մարդ է մահացել։
Մահվան պատճառ են հանդիսացել նաև կայծակները։ Անձրևներն ու ջրհեղեղները տեղի են ունենում հիմնականում երկրի հյուսիսային և արևելյան հատվածներում։
Գործակալությունը նշում է, որ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում շատ ճանապարհներ են արգելափակվել։