25191 դիտում
23:21 29-07-2016
Սարի թաղի գործով ձերբակալվածի անապահով ընտանիքը հայտնվել է ծանր կացության մեջ. ո՞վ է լուծելու hացի խնդիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 28-ին, Սարի թաղի 3-րդ փողոցի 25 տան բնակիչ, Էդուարդ Զեյթունյանը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի որոշմամբ հանցագործություն կատարելու կասկածանքով, որպես խափանման նախնական միջոց է ընտրվել եռամսյա կալանքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 19-ին, Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասի մի խումբ քաղաքացիներ փորձել էին գնալ Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը, որպեսզի միանան «Սասնա ծռեր» խմբավորմանը, սակայն ոստիկանները կանխել էին դա, որի հետեւանքով բախում էր տեղի ունեցել: Սարի թաղի միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Է.Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը, ասաց, որ իր ամուսնուն անհիմն են ձերբակալել և ինքը ոստիկանի չի հարվածել, իսկ ով հարվածել է հիմա գտնվում է ազատության մեջ: Նա այլևս չգիտի, թէ իրենց սոցիալապես ծանր կացության մեջ հայտնված ընտանքի հացի խնդիրը ով է լուծելու. տան միակ աշխատողը ամուսինն էր , իսկ «օգնող ձեռք» ընդհանրապես չունեն:
Գ. Շամշյանի տեղեկություններով 2013 թվականի սեպտեմբերի 12-ին, նրանց որդին՝ 7-ամյա Էրիկը, զոհվել է Երևան-Սոչի ողբերգակակն ավտովթարի պատճառով:
Էդուարդի կինը խնդրում է պատկան մարմիններից, որպեսզի իր ամուսնուն ազատ արձակեն, որպեսզի սնի իր անապահով ընտանիքին, իսկ կալանավորվեն իրական հանցագործները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3388 դիտում
11:05 04-08-2018
«Սարի թաղի» գործով ամբաստանյալը կրկին կալանավորվել է, այս անգամ թմրանյութերի գործով․ «Առավոտ»
1620 դիտում
14:13 31-08-2016
Սարի թաղի գործով հարցաքննվել է 74 քաղաքացի, 63-ը, այդ թվում՝ 19 լրագրող ճանաչվել է տուժող. ՀՔԾ
Այս բաժնից
26646 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ