Էրիկ Տոխիր. Մենք չենք կարող Մեսիին երաշխավորել Չեմպիոնների լիգան
«Ինտերի» սեփականատեր Էրիկ Տոխիրը իր համակրանքն է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:
«Իմ համար կարևորը այնպիսի խաղացողների ձեռք բերումն է, որոնք կարող են ուժեղացնել թիմը: Ես միշտ համակրել եմ Մեսիին: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նրան ձեռք բերելը երազանք կլիներ:
Բայց իրականությունն այնպիսին է, որ «Ինտերը» ներկա պահին չի կարող նման բան իրեն թույլ տալ, քանի որ Մեսին ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում, իսկ մենք դա նրան չենք կարող երաշխավորել», ասել է Տոխիրը:


