Թուրքական «Բեշիքթաշը» հայտարարեց «Բարսելոնայի» պաշտպան Ադրիանոյին ձեռք բերելու մասին: Բրազիլացի ֆուտբոլիստի համար «Բեշիքթաշը» կատալոնյան ակումբին վճարել է մոտ 600 հազ. եվրո:
Նշենք, որ Ադրիանոն «Բարսելոնայում» հանդես էր գալիս 2010 թվականից: Թիմի կազմում նվաճել է 16 տիտղոս, մասնակցել 189 խաղի, դարձել 17 գոլի հեղինակ: