13092 դիտում
10:20 29-07-2016
Ռուսաստանում հայերին բերման են ենթարկում՝ պատճառաբանելով, որ Հայաստանի իրադարձությունների հետ է կապված. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Արդեն երկրորդ օրն է՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները ահազանգում են, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում էլ ազգությամբ հայերին ոստիկանության բաժանմունքներ են տանում հենց փողոցից՝ անձը հաստատելու, ինչպես որ նախօրեին արվում էր Խորենացի փողոցում։ Մեր զրուցակիցների պատմելով՝ ռուսաստանցի ոստիկանները կին, երեխա, մեծ ու փոքր չեն նայում՝ հենց փողոցից տանում են։ Մեր շատ հայրենակիցներ անգամ չեն էլ իմանում, թե խոսքն ինչի մասին է, և միայն ոստիկանական բաժանմունքներում են նրանց տեղյակ պահում, որ իրենց՝ ոստիկանությունում գտնվելը Հայաստանում այս օրերին ընթացող իրադարձությունների հետ է կապված։
«Մեր հարևանի կինը, որը մի քանի օր առաջ էր ամուսնուն կորցրել, ռուս ոստիկանների կողմից բերման է ենթարկվել: Լավ է, որ ամուսնու «սև թուղթը» մոտն է եղել ինչն էլ ստիպել է, որպեսզի այդ կնոջը ծանոթ ոստիկանը բաց թողնի»,– «Առավոտ»–ին պատմեց ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից մեկը, որը թեև ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության, սակայն վստահ չէ, որ իրեն էլ փողոցից մյուսների պես չեն տանի։
Նրա խոսքով՝ տեղում ստուգում են, և եթե քեզ հետ այդ պահին պատահաբար չունես անձը հաստատող փաստաթուղթ, ապա պահում են այնքան՝ մինչև հարազատները որևէ փաստաթուղթ ներկայացնեն։
Մեզ պատմեցին նաև, որ բերման ենթարկվածների մեջ կան տարբեր տարիքի մեր հայրենակիցներ, նաև մանկահասակ երեխաներ, որոնք սպասում են, թե երբ ազատ կարձակվեն։
Մեր զրուցակիցները ասացին, որ ոստիկանությունը նման գործողություններ է կատարել Կուրսկի շրջանում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
592 դիտում
12:52 17-01-2015
ՄԱԿ ԱԽ-ն Ուկրաինայի վերջին իրադարձությունների հետ կապված կրկին նիստ կանցկացնի
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»