211652_close_icon

Ադրբեջանում ապօրինի դատավարությունից և հայերին պատանդի կարգավիճակով պահելուց բացի վերջիններիս նաև կտտանքների են ենթարկում․ Տիգրան Աբրահամյան

views-count910 դիտում article-date 22:48 23-12-2025
Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է` նրան տեղափոխել են բուժհաստատություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հիշեցնեմ, որ ավելի վաղ էլ հավաստի տեղեկություններ ստացվեցին, որ առողջական բավականին վատ վիճակում է նաև Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքչյանը:

Ադրբեջանում ապօրինի դատավարությունից և հայերին պատանդի կարգավիճակով պահելուց բացի վերջիններիս նաև կտտանքների են ենթարկվում` նվազագույնը անհրաժեշտ, հրատապ բուժօգնություն չցուցաբերելու և պատշաճ պայմաններում չպահելու առումով:

Խաղաղության մասին անվերջ խոսացող, իսկ իրականում` կոնֆլիկտն իրենց աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնող միջազգային կառույցներն ու դերակատարներն էլ շարունակում են իրենց լռելությամբ կանաչ լույս վառել ադրբեջանական հանցագործությունների համար»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր