ՄԱԿ ԱԽ-ն Ուկրաինայի վերջին իրադարձությունների հետ կապված կրկին նիստ կանցկացնի
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատրաստվում է հաջորդ շաբաթ նիստ անցկացնել՝ կապված Դոնեցկի մերձակայքում իրավիճակի սրման և վերջին դեպքերի հետ:
France Presse գործակալությունը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին, տեղեկացնում է, որ այդ առիթով 15 երկրների պատվիրակությունները կհավաքվեն հունվարի 21-ին:
Նոր նիստը ուկրաինական հարցով կդառնա 27-րդը: Կառույցը խստորեն դատապարտել էր Դոնեցկի Վոլնովախի շրջանում ուղևորատար ավտոբուսի վրա արձակված կրակոցները, ինչի հետևանքով զոհվեց ավտոբուսի 11 ուղևոր, այդ թվում՝ երեխաներ և կանայք: