2317 դիտում
12:49 28-07-2016
Հայաստանցի առաջատար լյարդաբանները Արցախում կիրականացնեն բնակչության անվճար ընդունելություն, խորհրդատվություն, հետազոտություն
ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով` նվիրված հեպատիտների դեմ պայքարի և իրազեկության միջազգային օրվան, սույն թվականի հուլիսի 29-ից 31-ը ժամը 10:00-ից Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում կիրականացվի «Բաց դռների օր» Հայաստանի Հանրապետության «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, լյարդաբան Հասմիկ Լևոնի Ղազինյանի և մի խումբ լյարդաբանների կողմից:
Այդ ընթացքում կիրականացվեն բնակչության անվճար ընդունելություն, խորհրդատվություն, սոնոգրաֆիկ հետազոտություն, ինչպես նաև ազգաբնակչության սկրինինգ հետազոտություն վիրուսային հեպատիտ C-ի նկատմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ կամ զանգահարել /047/ 95-17-99:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
595 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1039 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին