16853 դիտում
16:54 15-12-2014
«ԲԻՐՄ Արմենիա»-ն առաջարկում է անվճար խորհրդատվություն, բացառիկ հետազոտություն, ինչպես նաև՝ էկվադորյան բնական դեղամիջոց. ֆոտոշարք
Ամիսներ առաջ Թումանյան 14 հասցեում բացվել է «ԲԻՐՄ Արմենիա» ախտորոշման կենտրոնը, որտեղ գործող հետազոտական սարքն անգամ նախազգուշացնում է, թե ինչ հիվանդություններ առաջիկայում կարող են գլուխ բարձրացնել: Այս և ԲԻՐՄ դեղամիջոցի գործած բացառիկ արդյունքների մասին զրուցեցինք «ԲԻՐՄ Արմենիա» ախտորոշման կենտրոնի տնօրենի՝ թերապևտ Վաղարշ Խաչիկյանի հետ: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը նրա հետ զրույցը ներկայացնում է ստորև:
[b]-Պարոն Խաչիկյան, Թումանյան 14 հասցեում գործող «ԲԻՐՄ Արմենիա» ախտորոշման կենտրոնը մի քանի ամիս է՝ ինչ գործում է, բայց արդեն շատ են խոսում նրա մասին: Պատմում են, որ Ձեր կենտրոնում գործող հետազոտական սարքը անգամ նախազգուշացնում է, թե ինչ հիվանդություններ առաջիկայում կարող են գլուխ բարձրացնել: Ինքս հետազոտությունից հետո զարմացած եմ: Բայց կխնդրեի՝ Դուք ներկայացնեք այդ հետազոտական սարքի առավելությունները:
[/b]
-Տվյալ ախտորոշիչ սարքավորումը՝ բիոռեզոնանսը, Հայաստանում 1996 թվականից է գտնվում, պարզապես մեզ մոտ այդ սարքավորումից հասկացող մասնագետներ չկան: Բայց այն 1992 թվականից է մտել բժշկական պրակտկայի մեջ: Ամբողջ Հայաստանում ամենաշատը 3 մասնագետ կա: Մնացածը այդ սարքով բիզնես են անում: Այս հետազոտական ապարատը ռուսական «ԻՄԵԴԻՍ» ֆիրմայինն է, որի հիմնադիրներն են Մոսկվայի էներգետիկ ինստիտուտը և Առաջին բժշկական ինստիտուտը: Իրենց վերջին ապարատն է «ԱՊԵԿԱ էքսպերտ»-ը: Այս ապարատի հնարավորությունները թույլ են տալիս օրգանիզմում տեղի ունեցող բոլոր պրոցեսները ֆիքսելու: Նույնիսկ այն պրոցեսները, որոնք մենք կարող ենք հայտնաբերել մի քանի ամիս հետո: Մենք կարող ենք զգալ ուռուցքի առաջանալը մինչև ռենտգենով ֆիքսելը՝ մոտ վեց ամիս առաջ: Այս մեթոդիկայի և ապարատի առավելությունը այնքան մեծ է, որ մոտ 2 տարի առաջ այն պարտադրվեց ռուսական ամբողջ բանակին: Բանակային բժշկական բոլոր կենտրոններում պարտադիր է սրա առկայությունը, որովհետև առանց մեծ լաբարատորիա ունենալու, առանց թանկարժեք անալիզների կարող են ֆիքսել բոլոր վիրուսները, պարազիտները և հայտնաբերել հիվանդությունները:
[b] -Կցանկանայի՝ անդրադառնայիք ԲԻՐՄ դեղամիջոցին, որը մի քանի ամիս է, ինչ բացառիկ իրավունքով հայկական շուկայում է: Կարո՞ղ եք ասել, այս կարճ ժամանակահատվածում հայ սպառողը ինչպես ընդունեց այս դեղամիջոցը: Եվ վերջինս ինչ հիվանդություններ հասցրեց բուժել: [/b]
-Դե կարճ ժամանակ է, որ ԲԻՐՄ-ը Հայաստանում է, հետևաբար հայ սպառողը դեռ նոր է ծանոթանում նրա հետ: Իմունոմոդուլյատորներ շատ կան, բայց մեծ մասը քիմիական սինթեզված պրեպարատներ են: Իսկ ԲԻՐՄԸ բնական իմունոմոդուլյատոր է: Ավելին` ավելի ուժեղ է քիմիականներից:
[b]-Իսկ հիմնականում ի՞նչ հիվանդությունների համար է նախատեսված:
[/b]
-Իմունոմոդուլյատորների օգտագործման սպեկտորը բավականին լայն է, օրինակ, հենց քաղցկեղի, կոլագենոզների ժամանակ, ինչպիսիք են՝ ռևմատոիդ արթրիտը, գայլախտը. դրանք իմունային համակարգի բարդ հիվանդություններ են, որոնք առաջանում են այն ժամանակ, երբ իմուն համակարգը սկսում է պայքարել սեփական օրգանիզմի մի հատվածի դեմ:Կարծես մենք մեր մեջ թշնամի ենք գտնում և նրա հետ պայքարի դուրս գալիս: Այդ կերպ մենք մեր օրգանիզմը սկսում ենք քայքայել: Տվյալ դեղը այդ պրոցեսը վերականգնում է:
[b]-Իսկ այս կարճ ժամանակահատվածի հետ կապված կարո՞ղ եք հիշել մի հիվանդի պատմություն, որի հիվանդությունը հաջողվել է բուժել կամ կանխարգելել:[/b]
-Կանխարգելման համար ժամանակաշրջանը բավականին կարճ է: Դրա մասին կարող ենք խոսել 2-3 տարի հետո: Բայց ինչ խոսք, արդյունքների մասին կարող եմ խոսել: Օրինակ՝ ուռուցքային պրոցեսների ժամանակ, երբ մարդիկ բուժվում են հակաուռուցքային դեղորայքով, դրա հետ մեկտեղ նաև ԲԻՐՄ է տրվում, որովհետև հակաուռուցքային դեղերը՝ բոլորը անխտիր, իմունային համակարգը ոչնչացնում են: Իսկ երբ տվյալ դեղորայքի հետ տրվում է ԲԻՐՄ, իմունային համակարգը պահպանվում է և ակտիվ պաշտպանում է օրգանիզմը: Այսինքն` մենք ստանում ենք մի արդյունք, երբ քիմիոթերապիան և իմունոմոդուլյատորն իրար հետ են գործում, ինչի արդյունքում օրգանիզմն էլ է միանում ուռուցքի դեմ պայքարին:
[b]-Հայաստանում նման արդյունքներ արձանագրելու օրինակ կհիշե՞ք:[/b]
-Մի կին դիմեց, ով ձվարնների ուռուցք ուներ:Ամեն ինչ հեռացված էր, ճառագայթված և այլն, և այլն, բայց ռեցիդիվ էր տվել: Այդ ընթացքում քիմիոթերապիան, տարիքից ելնելով, արդեն արգելված էր: Մենք տվեցինք միայն ԲԻՐՄ: Ընդամենը քսան օրվա ընթացքում այդ կնոջ մոտ ուռուցքային կոնգլոմերատը մոտ 30%-ով ներծծվեց: Դա փաստ է:
[b]-Իսկ մինչև ԲԻՐՄ-ը Հայաստան բերելը՝ ուսումնասիրե՞լ եք արդյունքները, թե՞ ոչ:[/b]
-Ոչ միայն ուսումնասիրել ենք, թե կոնկրետ օրինակներով ինչ հիվանդություններ է բուժել և կանխարգելել, այլև Հայաստանում այն փորձարկել ենք կենդանիների վրա: Սերիական մկների վրա փորձ կատարեցինք: Մենք մոտ 30 մկան վարակեցինք և տվեցինք ԲԻՐՄ: Մոնոթերապիայի ժամանակ, երբ օգտագործվել է միայն ԲԻՐՄ դեղամիջոցը, բոլոր դեպքերում նկատվել է ուռուցքի հետզարգացում 30%-ով, ինչը բավականին մեծ թիվ է կազմում:
[b]-Իսկ դեղատներում այն վաճառվո՞ւմ է, թե ոչ:Եթե մարդկանց մոտ տվյալ դեղամիջոցից օգտվելու և ձեր բժշկական կենտրոնում հետազոտվելու ցանկություն առաջանա, ինչպես կարող են գնել ԲԻՐՄ-ը և այցելել ձեր բժշկական կենտրոն: [/b]
- ԲԻՐՄ-ը Հայաստանում միայն «ԲԻՐՄ Արմենիա» ախտորոշման կենտրոնն է ներկայացնում և վաճառում, որը գտնվում է Թումանյան 14 հասցեում: Կարող ենք զանգահարել նաև տվյալ հեռախոսահամարներով 055 79 99 97, 055 74 44 47:
[b]-Գաղտնիք չէ, որ հիվանդությունը կանխարգելելը ավելի հեշտ է, քան այն բուժելը: ԲԻՐՄ-ի մասին ասում են, որ այն ոչ միայն բուժման նպատակով է օգտագործվում, այլև առողջության համար տեղով ապահովագրություն է, քանի որ հիվանդությունը կանխարգելելու հատկություն ունի:
[/b]
-Այո, ԲԻՐՄ-ը, քանի որ վնասակար հատկություններ չունի, կարելի է օգտագործել չարորակ ուռուցքներից պաշտպանվելու համար: Ընդհանրապես զարգացած երկրներում նմանատիպ շատ դեղամիջոցներ կան, որոնք մարդիկ 35 տարեկանից սկսում են օգտագործել:
[b]-Իսկ գնային առումով դեղամիջոցը և հետազոտումը հասանելի՞ է մեր ազգաբնակչությանը,թե՞ ոչ: [/b]
- Առհասարակ, հակաուռուցքային դեղորայքը շատ թանկ է: Եթե դրանցի հետ համեմատական անցկացնենք, ապա ԲԻՐՄ-ը անհամեմատ մատչելի է և արդյունավետ: Ավելին` մեզ մոտ խորհրդատվությունը անվճար է, ընդհանուր հետազոտությունը՝ ընդամենը 20 հազար դրամ, իսկ հիվանդները բժշկական սպասարկման համար չեն վճարում, մինչև վերջնականապես չեն բուժվում:
[b]-Շնորհակալություն տվյալ ուսուցողական զրույցի, ԲԻՐՄ-ի և «ԲԻՐՄ Արմենիա» ախտորոշման կենտրոնի մասին իրազեկելու համար:
[/b]
Մինչև այդ տեղեկացրել էինք, որ Հայաստանում ԲԻՐՄ-ը հետազոտության ենթարկվելուց հետո ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատվել է որպես սննդային հավելում: 100% բնական հումքից պատրաստված սննդային այս հավելումը ԱՄՆ-ում գրանցված է FDA-ի կողմից և օգտագործումը շատ արդյունավետ է քաղցկեղի, լուպուսի, ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու համար: Խորհուրդ է տրվում այն օգտագործել քիմիոթերապիայի կամ ռադիոթերապիայի ժամանակ. այս դեպքում այն կարող է նաև ծառայել որպես հավելյալ բուժում: Մեծ արդյունավետություն ունի քաղցկեղի բուժման դեպքում. անմիջապես հասնելով դրական արդյունքի (60-ից 90 օրվա ընթացքում)՝ դրդում է օրգանիզմում առկա քաղցկեղածին բջիջների ոչնչացմանը, քանզի ապացուցված է, որ այս դեղամիջոցը վերականգնում է դրանց ապոպտոզի ունակությունը (բջիջների ծրագրված մահ): Նաև խորհուրդ է տրվում օգտագործելու առողջ մարդկանց՝ իրենց իմունային համակարգը հավասարակշռության մեջ պահելու, ինչպես նաև պաշտպանելու համար օրգանիզմը բոլոր տեսակի վիրուսային հիվանդություններից, ալերգիաներից: Չունի ոչ մի կողմնակի ազդեցություն, ունի հաճելի համ և չի թողնում անցանկալի հետևանքներ, չի փոխազդում այլ դեղամիջոցների հետ, թույլատրելի է ցանկացած տարիքի մարդկանց համար, երկար ժամանակով պաշտպանում է իմունային համակարգը:
Ինչպե՞ս է գործում ԲԻՐՄ-ը. Ըստ պրոֆեսոր Էդվին Սեվալյոսի, ով հանդիսանում է այս դեղամիջոցի հայտնաբերողը, ԲԻՐՄ-ը բարելավում է իմունային համակարգը: Այդ դեպքում մարդու օրգանիզմը ունակ է լինում արդյունավետորեն պայքարել յուրաքանչյուր արտաքին ազդակի կամ խանգարման դեմ, մաքրում է օրգանիզմը քաղցկեղածին բջիջներից: Ինչպես յուրաքանչյուր կենդանի էակ, քաղցկեղածին բջիջը ևս ժամանակ առ ժամանակ մտնում է հանգստի շրջան: Այս դեղամիջոցը թույլ չի տալիս նրան դուրս գալ այդ վիճակից: ԲԻՐՄ-ի շնորհիվ տեղի է ունենում քաղցկեղածին բջիջների ապոպտոզ, որի դեպքում բջիջը պայթում է և վերանում: Կանխում է դրանց տեղաշարժը և վերջապես թույլ չի տալիս, որ տեղի ունենա մետաստազ, այսինքն՝ ճյուղավորում: ԲԻՐՄ-ն արդեն վաճառվում է նաև Հայաստանում և այն կարող եք ձեռք բերել և անձամբ համոզվել նրա օգտակար հատկություններում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
5843 դիտում
19:29 29-04-2014
Քաղցկեղը և տարբեր այլ հիվանդություններ կանխող ԲԻՐՄ-ը կարող եք ձեռք բերել նաև Հայաստանում
Այս բաժնից
487 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց