«Հայ-ամերիկայն առողջության կենտրոնի» բժիշկները Ստեփանակերտում կիրականացնեն հիվանդների խորհրդատվություն և հետազոտություն
ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի ապրիլի 17-ին և 18-ին «Հայ-ամերիկայն առողջության կենտրոն» հիմնադրամի բժիշկները քաղաք Ստեփանակերտում կիրականացնեն հիվանդների խորհրդատվություն և հետազոտություն:
Բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանի կողմից Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվի կրծքագեղձի մամոգրաֆիա, կրծքագեղձերի և ավշային հանգույցների սոնոգրաֆիա, ներքին օրգանների սոնոգրաֆիա:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 95-16-99 հեռախոսահամարով:
Գինեկոլոգ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանի կողմից Մոր և մանական առողջության պահպանման կենտրոնում կիրականացվի նախաքաղցկեղային հիվանդությունների ախտորոշում, ինչպես նաև քսուքի հյուսվածքաբանական հետազոտություն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն կամ զանգահարել /047/ 94-38-86 հեռախոսահամարով: